Դանիելե Դե Ռոսսին հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն հրավիրեն «Ռոմա», լավ մարզիչ դառնալու համար, այլ ոչ թե ֆուտբոլիստի կարիերայում կատարած աշխատանքի համար:

«Ես այլևս ծեր ֆուտբոլիստ չեմ, ես դառնում եմ երիտասարդ մարզիչ։ Իհարկե, կցանկանայի գլխավորել «Ռոման», բայց նախ պետք է լավ մարզիչ դառնամ: Ես ցանկանում եմ օգուտ տալ ակումբին, այլ ոչ թե պաշտոն զբաղեցնել օգտվելով այն հանգամանքից, որ ինձ համարում են թիմի խորհրդանիշներից մեկը»,- ասել է Դե Ռոսսին։

Դանիելե Դե Ռոսսին 18 մրցաշրջան հանդես է եկել «Ռոմայում», անցկացրել է 616 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել է 63 գոլ։

Facebook Comments