«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշել է օգնել ակումբի աշխատակիցներին, որոնք արձակուրդ են մեկնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Football-Italia»-ի համաձայն՝ 42-ամյա մարզիչը հրաժարվել է ամսական աշխատավարձից՝ հօգուտ թիմի աշխատակիցների։ Աղբյուրը նշում է, որ նման որոշում է կայացրել «Նապոլիի» մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին:
Հիշեցնենք, որ Գատուզոն նեապոլցիների գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2019թ-ի դեկտեմբերի 11-ին։
Իտալական Ա Սերիայի դադարեցման պահին «Նապոլին» իր ակտիվում ուներ 39 միավոր և զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Facebook Comments