«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հիշել է, թե ինչպես է ուղեղի արյունազեղումը վերապրել։

«Ուրախ եմ, որ մարդիկ սկսել են հասկանալ բժիշկների կարևորությունը։ Ես հասկացա նրանց կարևորությունը դեռևս երկու տարի առաջ, երբ նրանք փրկեցին իմ կյանքը։ Կորոնավիրուսի արձագանքը գերազանց էր։ Ես գոհ եմ, որ ակումբն ու Մեծ Բրիտանիայի բնակիչները միավորվել են մարդկանց օգնելու համար։ Սա հիանալի աշխատանք է», – Սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։

Հիշեցնենք, որ 2018թ-ի մայիսին Ֆերգյուսոնը հոսպիտալացվել էր, ինչի արդյունքում պարզվել էր, որ նա ուղեղի արյունազեղում է ունեցել։ Այնուամենայնիվ, նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Facebook Comments