Խավիեր Զանետտին բարձր կարծիք է հայտնել «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչի մասին։

«Մոուրինյոն մեծ մարզիչ է, նա «Ինտերին» է փոխանցել իր ողջ կիրքը, երբ գլխավորել է ակումբը։ Նրա անձնական հատկանիշների շնորհիվ մենք հասել ենք բարձր արդյունքների»,- Խավիեր Զանետտիի խոսքը մեջբերում է «ESPN»-ը։

Ժոզե Մոուրինյոն գլխավորել է «Ինտերը» 2010-13թ․թ․ և իր գլխավորությամբ ակումբն երկու անգամ հաղթել է Ա Սերիայում, մեկական անգամ ՝ Չեմպիոնների լիգայում, Իտալիայի Գավաթում և Իտալիայի Սուպերգավաթում:

Facebook Comments