«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն պատրաստ է միանալ Մադրիդի «Ռեալին, այս մասին հայտնում է «AS»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը որոշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում և դադարեցրել է իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, այն պահին, երբ իմացել է «Ռեալի» հետաքրքրության մասին:

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, Դայո Ուպամեկանոյի գործակալը նաև հանդիսանում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի գործակալը, ինչը կհեշտացնի ֆուտբոլիստի տեղափոխությունը Մադրիդյան ակումբ։

Այս մրցաշրջանում պաշտպանը Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ուպամեկանոյի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Facebook Comments