Հաջորդ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգան լուրջ փոփոխություններ է ակնկալում կանոններում, և թեև դրանք ընդամենը երեքն են, դրանք շատ կարևոր են, հաղորդում է «Daily Mail»-ը:

Առաջինը վերաբերում է VAR համակարգի հետ աշխատանքին և կապված է այն բանի հետ, որ մրցավարները չափազանց շատ ժամանակ են կորցնում դաշտից դուրս գտնվող մոնիտորներին’ վիճելի պահեր դիտելու համար: Նախատեսվում է այնպես անել, որ մրցավարը կարողանա դրվագը դիտել տեղում, ընդ որում ՝ զուգահեռաբար քննարկելով դրվագը իր օգնականների հետ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ոչ դիտավորյալ ձեռքով խաղի մասին տուգանային հրապարակում։ 11 մետրանոցը նշանակվելու է միայն այն դեպքում, եթե գնդակը ձեռքին հարվածելու դրվագն անմիջականորեն ազդում է դարպասին ընհանալու վրա։ Եվս մեկ անգամ հստակեցվել է, թե հատկապես ինչ է համարվում «ձեռքը»՝ մատների ծայրերից մինչև թևատակերի ստորին հատվածը։

Երրորդ նորամուծությունը վերաբերում է 11 մետրանոցի ժամանակ դարպասապահի գործողություններին։ 11 մետրանոց հարվածը կրկնվում է միայն այն դեպքում, եթե դարպասապահը հարվածի ժամանակ դարպասային գծից դուրս է եկել։ Եթե գնդակն անցել է դարպասի մոտով առանց դարպասապահի հպման, 11 մետրանոցը չի կրկնվում։

Facebook Comments