Աարոն Ռեմսին պատմել է առաջին մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուսի» կազմում ելույթներից ստացած տպավորությունների մասին:

«Ես ակումբում ինձ լավ էի զգում, բայց հիմա իրավիճակը այլ է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենալու հետո։ «Յուվենտուս» տեղափոխվելու գլխավոր պատճառներից էին չեմպիոնությունն ու Չեմպիոնների լիգայի համար պայքարը։

«Յուվենտուսը» մեծ ակումբ է, եվրոպայում ամենամեծ ակումբներից մեկը: Իմ ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ ակումբներ, բայց ինձ գրավում էին նրանց պատմությունն ու ներկա խաղացողները։ Նրանք Չեմպիոնների լիգայում լավ են հանդես եկել վերջին տարիներին։

Ցանկանում եմ օգնել ակումբին և նպաստել Չեմպիոնների լիգայի հաղթանակին։ Նրանք հաղթողներ են, և հենց դա էի ուզում։ Ցանկանում էի տեղափոխվել մի թիմ, որը յուրաքանչյուր մրցաշրջանում կպայքարի երկու, երեք, չորս տիտղոսի համար», – Ռեմսիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն ։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը 24 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով 4 գոլով և 1 գոլային փոխանցումով:

Facebook Comments