Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Վիլի Սանյոլը պատմել է, թե երբ նա աշխատում էր գործակալ, փորձել է իրականացնել Ռաֆայել Վարանի տեղափոխությունը «Լանսից» «Բավարիա»: Դա եղել է 2011թ-ին։

«Երբ աշխատում էի «Բավարիայում», ինձ զանգահարեց ընկերս և ասաց. «Դու այնպայման պետք է գաս «Լանս», որպեսզի նայես սուպեր երիտասարդ ֆուտբոլիստին»։ Ես վստահում էի նրան, այդ պատճառով գնացի ու տեսա Վարանին։ Նա երիտասարդ էր, բայց շատ հասուն․ մասնակցեց առաջին խաղակես կիսապաշտպանությունում, իսկ երկրորդը ՝ պաշտպանության կենտրոնում։ Ես վերադարձա հիացած։

48 ժամվա ընթացքում «Լանսի» հետ պայմանավորվել եմ գնի, այդ թվում ՝ ընկերական հանդիպում անցկացնելու մասին, որից ստացված հասույթը կստանար ֆրանսիական ակումբը։ Խոսքը 4-5 միլիոն եվրոյի մասին է, սակայն «Բավարիայում» այդ գումարը չափազանց բարձր են համարել 18-ամյա ֆուտբոլիստի համար։ Երկու ամիս անց «Ռեալը» նրան գնել է 10 միլիոն եվրոյով։

Կարծում եմ, Ռաֆայել Վարանը ոչ մի բանի համար չի ափսոսում, բայց ինձ համար դա թերություն է, ինչպես գործակալ ես չկարողացա համոզել ակումբին գնել ֆուտբոլիստին, սակայն դրանում համոզված էի: «Բավարիան» կարող էր չմտահոգվել կենտրոնական պաշտպանի մասին 10-12 տարվա ընթացքում», – Սանյոլի խոսքը մեջբերում է «RMC Sport»-ը։

Facebook Comments