ՖԱ «Արարատը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ Իգոր Կոլիվանովը չի լքի զբաղեցրած պաշտոնը։

«Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:

ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»:

Facebook Comments