«ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ սկսել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի հետ, հաղորդում է «Don Balon»-ը։

«Չելսիի» ղեկավարությունը և Վիլիանը այդպես էլ չկարողացան նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ, որն ավարտվում է այս ամռանը և բրազիլացի ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից։

Ավելի վաղ Վիլիանը հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ Բրազիլիա, այլ ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ մի շարք ակումբներ հետաքրքրված է Վիլիանի ծառայություններով։

Facebook Comments