Կատալոնական «Բարսելոնան» «Ինտերի» հետ բանակցում է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցով:

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկատվության համաձայն՝ «կապտանռնագույնները» առաջարկել են «Ինտերին» գործարքի մեջ ներառել իր խաղացողներից մեկին, որպեսզի չվճարեն փոխհատուցման ամբողջ գումարը՝ 111 մլն եվրո: Իսպանացիները «Ինտերին» առաջարկել են Նելսոն Սեմեդուի, Իվան Ռակիտիչի և Ժունիոր Ֆիրպոյի թեկնածությունները, սակայն նրանց ծառայություններով հետաքրքրված չէ իտալական ակումբը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լաուտարոն ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Facebook Comments