38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն այս պահին «Միլանի» ֆուտբոլիստ է, կողմնորոշվել է ապագայի հարցում։

«Calsiomercato» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմովիչը դեռ չի պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան։

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է հեռանալ իտալական ակումբից, եթե «Միլանը» և Իբրամովիչը համատեղ որոշեն չերկարաձգել գործող պայմանագիրը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իբրահիմովիչը մարզվում է Շվեդիայում ՝ տեղի «Համմարբյուի» հետ:

Զլատան Իբրահիմովիչը «Միլան» վերադառնալուց հետո Ա Սերիայի 8 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments