Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում, տեղեկացնում է «Daily Mail»-ը: Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է։

26-ամյա ֆուտբոլիստը վերջերս սկսել է մտածել մայրաքաղաքային ակումբից հեռանալու մասին՝ տիտղոսներ նվաճելու համար։

Գաղտնի չէ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Քեյնին, որը հանդիսանում է ԱՊԼ լավագույն ռմբարկուներից մեկը։ Քեյնը իր հերթին դեմ չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Քեյնը մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments