Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցելու հնարավորության մասին:
«Ես հիմար կլինեի, եթե ենթադրեի, որ կկարողանանք արագ կրճատել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ տարբերություն։ Այդ ակումբները շատ ծանր աշխատանք են կատարել լավագույն ֆուտբոլիստների, հզոր մարզիչների ընտրության տեսանկյունից։ Մենք պետք է այս գործընթացի մեր մասը անենք, բայց դա անենք մեր սեփական ճանապարհով, առանց պատճենելու նրանց։
Աշխարհում տեղի ունեցող դեպքերի պատճառով ինչ-որ բան պլանավորելը դարձել է շատ դժվար, բայց մինչ դադարը ես զգում էի, որ մենք շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Համոզված եմ, որ կկարողանանք մարտահրավեր նետել «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին», – Լեմպարդի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը անցած տարվա ամառվանից է գլխավորում թիմը և ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականում է։