«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կողմ է, որ առաջնությունը վերսկսվի՝ չնայած կորոնավիրուսի լայն տարածմանը Իտալիայում։

Հաշվի առնելով, որ մրցաշարի մնացած մասը անցկացվելու է խիտ գրաֆիկով, Ռանիերին կոչ է արել ավելացնել փոխարինումների քանակը՝ հասցնելով 5-ի։

«Իհարկե, պետք է վերսկսել առաջնությունը, դա ավելի լավ է քան նստել սեղանի առջև և որոշել չեմպիոնին ու նրանց, ովքեր պետք է լքել առաջնությունը։ Եթե դուք ուզում եք շաբաթը 3հանդիպում անցկացնել, ապա պետք է փոխարինումների քանակը հասցնել 5-ի»,- ասել է Ռանիերին «Sport su Radio»-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերիա Ա-ն կարող է վերսկսվել մայիսի 31-ին և մրցաշրջանը կարող է ավարտվել օգոստոսի 3-ին։

Facebook Comments