ՈւԵՖԱ-ն քննարկում է տարբերակները, թե ինչպես Եվրոգավաթները հասցնել ավարտին։
Նախատեսվում է, որ երկրների առաջնությունները, կվերսկսվեն ոչ ուշ հուլիսից և կավարտվեն արագացված տեմպերով մինչև օգոստոս, իսկ հետո արդեն կմտնեն պայքարի մեջ նրանք, ովքեր շարունակում են ելույթները Չեմպիոնների Լիգայում և Եվրոպայի Լիգայում:
Թեև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր չէ արմատապես փոխել մրցաշարերի ձևաչափը, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ կարող են կատարվել: Օրինակ՝ առաջարկվում է, որ քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները բաղկացած լինեն մեկ խաղից և անցնեն չեզոք դաշտերում։
Եվրագավաթների եզրափակիչներից հետո, սեպտեմբերին կմեկնարկի 2020/21 մրցաշրջանը:
Facebook Comments