Մադրիդի «Ռեալը» նոր հարձակվող է փնտրում և առաջարկ է կատարել Լոնդոնի «Արսենալին» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցով, հաղորդում Է «France Football»-ը։

Աղբյուրի համաձայն՝ գաբոնցի ֆուտբոլիստը պատրաստ է համաձայնվել տեղափոխությանը, եթե «Արսենալը» մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղղեգիր: Այլ դեպքում լոնդոնյան ակումբը պետք է Օբամեյանգին բարձր աշխատավարձ առաջարկի նոր պայմանագրով կամ համաձայնի ֆուտբոլիստին ազատ արձակել ընթացիկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Օբամեյանգի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Օբամեյանգը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։

Հիշեցնենք, որ Օբամեյանգը Լոնդոնի «Արսենալ» է տեղափոխվել 2018թ-ի հունվարին «Բորուսիա Դորտմունդից»: Գաբոնցի հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմել է 63,75 միլիոն եվրո։

Facebook Comments