Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը մտադիր է կարիերան ավարտել մրցաշրջանի վերջում, սակայն միայն Իսպանիայի գավաթի եզրափակիչից հետո, այս մասին հաղորդում է «Marca»-ն:

Բասկերի ակումբի ղեկավարները պատրաստ են երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև Իսպանիայի գավաթի եզրափակիչ, երբ որ այդ հանդիպումը կայանա։ Հարձակվողը նոր պայմանագիր կկնքի այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՖԻՖԱ-ն կհամաձայնեցնեն պայմանագիրը երկարաձգելու մեխանիզմի հարցը տրանսֆերային պատուհանի հետաձգման պայմաններում:

Հիշեցնենք, որ 39-ամյա Ադուրիսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի վերջը:

Իսպանիայի գավաթի «Ռեալ Սոսյեդադ»-«Ատլետիկ» եզրափակիչը նախատեսված էր ապրիլի 18-ին, սակայն արդեն հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:

Facebook Comments