Իտալական «Բրեշիայի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին պատմել է, որ իր դուստրը «Նապոլիի» երկրպագուն է, իսկ ինքը դեմ չէ ապագայում հանդես գալ այդ ակումբում:

«Ես շատ երջանիկ կլինեի «Նապոլիում»։ Աղջիկս կլինի առաջնորդ ուլտրասի, քանի որ նա աջակցում է այդ թիմին։

Ես երգում եմ նրան․ «Բրեշիա», «Բրեշիա», բայց նա դեռ աջակցում է «Նապոլիին»։ Նա հիացած է Սան Պաոլո մարզադաշտով, նա ցնցված է։

Այդ մարզադաշտում ելույթ ունենալը շատ հաճելի է, չնայած ես համարում եմ լավագույնը «Սան Սիրոն»,-Մարիո Բալոտելլիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելլին Ա Սերիայում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 5 գոլ:

Facebook Comments