«Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանիի օրոք թիմը բազմիցս հաղթել է Չեմպիոնների լիգայում և կատարել է բազմաթիվ հաջող տրանսֆերներ, սակայն եղել են նաև տրանսֆերներ, որոնք չհաջողվեց իրականացնել:

«Տևեսը պետք է տեղափոխվեր «Միլան», սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Նաև պայմանավորվածություն ունեինք Ռոբերտո Բաջոյի հետ «Միլանում» նրա հայտնվելուց հինգ տարի առաջ։

Դեռ փորձում էինք Դել Պիերոյին ձեռք բերել մինչև «Յուվենտուս» տեղափոխվելը։ Նրանք երկու խաղացողներից մեկն են, որոնց չկայացած տրանսֆերի համար ամենաշատը զղջում եմ։ «Պադովան» մեզ առաջարկել է նրան 5 միլիարդ լիրայով, բայց մենք վստահ չենք եղել, որ երիտասարդ տղան նման հսկայական գումար արժե:

Նույնը Կրիշտիանու Ռոնալդուի հետ է։ Նա 16 տարեկան էր, իսկ «Սպորտինգը» ինչ-որ տեղ 16-17 միլիարդ լիրա էր խնդրում։

Մենք երկար ժամանակ համոզում էինք Տոտիին, բայց նա երբեք չէր ցանկանում հեռանալ «Ռոմայից»,- ասել է Ադրիանո Գալիանին։

Facebook Comments