Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով հետաքրքված է «Ատլետիկո Մադրիդը», հաղորդում է «AS»-ը:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստին իր ակումբում է ոզում տեսնել «Ատլետիկոն»: Նշվում է, որ «Ծեր Սինյորան» այլևս հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ, ուստի պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Բեռնարդեսկիին:

«Ատլետիկոյից» բացի Ֆեդերիկոյի տրանսֆերի հարցում հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան» ու «Միլանը»:

Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 18 հանդիպում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:

Facebook Comments