«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն խոսել է Լիոնել Մեսսիի մասին:

«Ամեն անգամ, երբ ես խոսում եմ նրա մասին, ասում եմ նույնը։ Ֆուտբոլում կա որոշումների կայացում և դրանց կատարում։ Ֆուտբոլիստների մեծ մասը ճիշտ որոշումներ են կայացնում, բայց դրանք լավագույն կերպով չեն կատարում կամ հակառակը։ Մեսսին սովորաբար կարողանում է թե մեկը, թե մյուսը, ընդ որում՝ բարձր արագությամբ։ Լեոն գիտի, թե ինչպես պետք է կառավարել խաղը, որը թույլ է տալիս նրան յուրաքանչյուր խաղում ունենալ յոթ, ութ կամ տասը պահ:

Որպես կանոն, խաղը գերիշխում է մեզ բոլորիս։ Մեսսիի դեպքում ամեն ինչ հակառակն է, նա որոշում է թե ինչ անել խաղի հետ։ Դրա համար էլ նա այլ մոլորակից է», – պատմել է Մասկերանոն «Cielosports»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments