Հայաստանի հավաքականի ու «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Նորբերտոյի ծառայություններով հետաքրքված է երբեմնի հզորագույն իտալական ակումբներից՝ «Միլանը», ով հարձակվողի փնտրտուքի մեջ է։ Այս մասին հաղորդում է իտալական մամուլը, մասնավորապես՝ «Calciomercato»-ն, հղում կատարելով`«Tuttosport»-ին։

«Միլանի» տնօրեն Իվան Գազիդիսը երիտասարդ ֆուտբոլիստների է փնտրում, որոնք կարող են ուժեղացնել թիմը։ Ըստ աղբյուրի՝ «Միլանի» թիրախում է հայտնվել «Ռեալ Բետիսից» Լորենցո Մորոնին ու արգենտինական թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին։

24-ամյա հայ ֆուտբոլիստը այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments