«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Սթիվ Սիդվելը հիշել է Ժոզե Մոուրինյոի առաջին պաշտոնանկությունը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից, որը տեղի է ունեցել 2007թ-ի սեպտեմբերին:

«Այն օրը, երբ Մոուրինյոն հեռացել էր, ես կնոջս օդանավակայան եմ տարել և ռադիոյով լուրը լսելեցի, ես մտածեցի. «Ահա և վերջ․․․ի՞նչ է լինելու հետո»։ Մեզ բոլորիս հրավիրեցին ժողովի։ Շատ տարօրինակ էր, երբ Ժոզեն հրաժեշտ տվեց մեզ։ Այնքան լուռ էր ամեն ինչ, որ կարելի էր լսել քորոցի անկումը։ Թվում էր, թե ինչ-որ մեկը մահացել է։

Երբ տեսնում եք, թե ինչպես են այնպիսի ուժեղ անհատներ, ինչպիսիք են՝ Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդը և Ջոն Թերրին լաց լինում, դա շատ տարօրինակ է», – Սիդվելի խոսքը մեջբերում է «The Athletic»-ը։

Ժոզե Մոուրինյոն 2004թ-ին առաջին անգամ է գլխավորել «Չելսին»։ Իր առաջին մրցաշրջանում նա կարողացել է 50 տարվա ընդմիջումից հետո «Չելսիին» դարձնել Անգլիայի չեմպիոն։ Նա հեռացավ 2007թ-ին Ռոման Աբրամովիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Facebook Comments