«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, թե որ թիմին է երկրպագել մանկուց:

«Դուք կզարմանաք, բայց դեռ մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու դառնալը ես Լոնդոնի «Արսենալի» երկրպագու էի։ Ակնհայտ է, որ թիմի բոլոր ֆրանսիացի ֆուտբոլիստների պատճառով։

Եղբայրս ու ես երկրպագում էինք «Արսենալին», սակայն եղբայրս «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն էր։ Ինձ դուր էր գալիս Թիերի Անրին, նրա համար երկրպագում էի «Արսենալին»։ Հետո իմ հայացքները փոխվեցին և սկսեցի երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդին», — Պոգբայի խոսքը մեջբերում է մանչեսթերցիների մամուլի ծառայությունը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆրանսիացին մասնակցել է 7 հանդիպման և աչքի է ընկել 2 գոլային փոխանցումներով:

Facebook Comments