Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապը Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ չի տալիս տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Քեյնը հիանալի ռմբարկու է։ Այժմ նա Անգլիայի լավագույն կենտրոնական հարձակվողներից է։ Իհարկե, նա Մեսսին կամ Ռոնալդուն չէ, բայց իր խնդիրները շատ լավ է կատարում։ Հարին կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն այնտեղ տեղափոխվելու իմաստ չկա։ Այդ թիմն այժմ ոչնչով ավելի լավ չէ, քան «Տոտենհեմը»։

Եթե իսպանական գրանդայում տարբերակ լինի, ապա տրանսֆերը կարող է կայանալ։ Հնարավոր է «Տոտենհեմը» ցանկա գումար վաստակել նրա վաճառքից, իսկ ստացված գումարով մարզադաշտի վերակառուցումը կկազմակերպեն», — Ռեդնապի խոսքը մեջբերում է «TalkSport»-ը։

Facebook Comments