«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին ասել է, թե ով է իր կարիերայի լավագույն մարզիչը:

«Ռուդի Գարսիան, ես նրան առաջին տեղում կդնեի բոլոր մարզիչների շրջանում, որոնց հետ Ես աշխատել եմ։ Նա ֆանտաստիկ մասնագետ է։ Գարսիան ինձ ստիպում էր շատ վազել, աշխատել մարտավարության վրա, սակայն դա ինձ դուր էր գալիս», – պատմել է Բալոտելլին։

Մարիոն 56-ամյա մարզիչի հետ աշխատել է «Մարսելում», որտեղ անցկացրել է 15 հանդիպում և 8 գոլ խփել 2018/19 մրցաշրջանում: Այս պահին Գարսիան գլխավորում է մեկ այլ ֆրանսիական ակումբ՝ «Լիոնը»։

Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բալոտելլին անցկացրել է 19 հանդիպում և խփել է 5գոլ:

Facebook Comments