«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին վստահ է, որ կարող է մարզել կատալոնական ակումբը:Կարանտինի և աշխարհի ֆուտբոլային առաջնությունների դադարեցման կապակցությամբ կրկին լուրեր են շրջանառվում, որ Չավին կվերադառնա «Բարսելոնա», արդեն որպես գլխավոր մարզիչ:

«Ես զգում եմ, որ կարող եմ մարզել «Բարսելոնան»։ Իհարկե, նման ակումբ ղեկավարելը մեծ գործարք է։ Պետք է լավ պատրաստված լինել նման աշխատանքի համար», – հայտարարել է Չավին «DJMariiO»-ին տված հարցազրույցում։

Չավին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Քաթարում, որտեղ աշխատանքի է «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

Facebook Comments