«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025թիվը, հաղորդում է «Calciomercato»-ն։

Հիշեցնենք, որ Ինիսնյեի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2020թ-ին, բայց ֆուտբոլիստը ուզում է կարիերան ավարտել իր հարազատ ակումբում։

Նշենք, որ Ինսինյեն հրաժարվել է իր գործակալ՝ Մինո Ռայոլայի ծառայություններից, որպեսզի կարողանա մինչև կարիերայի ավարտը մնալ «Նապոլիում»։

Ա Սերիայի այս մրցաշրջանում Ինսինյեն մասնակցել է 23հանդիպման, դարձել է 5 գոլի և 5գոլային փոխանցման հեղինակ։

Ինսինյեն «Նապոլիում» հանդես է գալիս 2010թ-ից։

Facebook Comments