«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը պատմել է, թե ինչի է երազում հասնել կատալոնական ակումբի հետ, և պատմել է ակումբի հետ իր պայմանագրի մանրամասները:

«Ես խաղացողներին ասել եմ, որ շտապում եմ, որ պարտվելու ժամանակ չունեմ և ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում և Լա Լիգայում ։

Եթե մեզ հաջողվի նվաճել երկու տիտղոսները, ապա ավելի լավ կլինի։ Իհարկե, ես երազում եմ իմ հայրենի բնակավայրում շրջել կովերիս հետ՝ ցույց տալով Չեմպիոնների Լիգայի գավաթը։

Ես մեկուկես տարվա պայմանագիր եմ կնքել եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Հուսով եմ ավարտել պայմանագիրը մինչեւ վերջ, իսկ հետո երկարաձգել այն», – ասել է Սետյենը «AS» պարբերականին տված հարցազրույցում։

Այս պահին «կապտանռնագույնները» գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ 27 տուրից հետո հավաքելով 58 միավոր:

Facebook Comments