«Տոտտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալլին հայտնել է, որ ողջ թիմը սատարում է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

«Այո, մենք 1000 տոսոկով հավատում ենք Պոչետինոյին: Մեզանից շատերը չէին հասնի այն ամենին, ինչին հիմա հասել են նրա շնորհիվ: Մեզանից միայն պահանջվում է սատարել նրան:

Մենք թիմ ենք, և նրան պետք է վստահել այնպես, ինչպես նախկինում: Մենք մի ողջ թիմ ենք: Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, մարդիկ ամեն բան բարդում են գլխավոր մարզչի վրա: Այնուամենայնիվ, մենք պետք է հետևենք մեր խաղին: Մենք կանենք դա և կաշխատենք ողջ ուժով:

Տարօրինակ է, որ երկրպագուները այս կերպ են արձագանքում այս իրավիճակին, քանի որ հինգ տարի է, ինչ մենք և Պոչետինոն միասին աշխատում ենք «Տոտտենհեմում»:

Սա մեզ համար նոր մարտահրավեր էր, և երևի թե դրա համար է, որ արձագանքը եղավ այսպիսին: Մարդիկ ամեն ինչ վերածում են մասշտաբային խնդիրների: Մենք այժմ պետք է ամեն բան անենք, որպեսզի հաղթենք հաջորդից խաղերում:

Յուրաքանչյուր ակումբ էլ հայտնվում է այսպիսի իրավիճակում: Երբ մենք այդքան սովոր ենք հաղթել, մեզանից սպասելիքները մեծ են, իսկ մենք պետք է ցույց տանք մեր ողջ պոտենցիալը իսկական ներուժը»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերել The Telegraph պարբերականը:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here