Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Նրա ծառայություններով հետաքրքված է «Նյուքասլը»։ Այս մասին հայտնում է «The Sun»-ը։ Դա կարող է դառնալ թիմի խոշոր թարմացման մի մասը Մայքլ Էշլիի թիմը վաճառելուց հետո՝ 350 միլիոն եվրոյով:

Ալեգրին բազմիցս հայտարարել է Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատելու պատրաստակամության մասին և ակտիվորեն անգլերեն է սովորում:

Չնայած նրան, որ Ալեգրին հինգ անգամ հաղթեց սկուդետոն և երկու անգամ հասավ ՉԼ եզրափակիչ «Յուվենտուսի» հետ, նրան ամռանը հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն թիմը գլխավորեց Մաուրիցիո Սարրին, իսկ նա մինչ օրս անգործ է:

Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն։

Facebook Comments