Էդեն Ազարը վերջերս Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն էր, և նա կարող է կրկին վառ փայլել։ Դրանում վստահ է «Չելսիում» Էդենի նախկին խաղընկեր Խուան Մատան։

«Ես սիրում էի խաղալ Ազարի հետ և նրա դեմ։ Կարծում եմ, որ տարիներ շարունակ նա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն էր։ Նա կարող էր միայնակ հաղթել հանդիպումներում։ Ես մարզվել եմ նրա հետ և գիտեմ, թե որքան լավ կարող է նա լինել։ Կարիերայի Մադրիդյան փուլում նրա բախտը չի բերում, վնասվածքները խանգարում են նրան։ Ես վստահ եմ, որ Ազարը ցույց կտա իր իրական մակարդակը, երբ մարզավիճակ կհավաքի», – Մատայի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Այս պահին Ազարը բուժում է հերթական վնասվածքը։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա արդեն ամռանը։

Facebook Comments