Ֆրանսիական «ՊՍԺ»-ի պաշտպան Լևեն Կուրզավան մոտ է անգլիական Պրեմիեր լիգա տեղափոխվելուն, հաղորդում է «FootballLondon»-ը։

Աղբյուրի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը պետք է դառնա Լոնդոնի «Արսենալը»։ Լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և պայմանավորվել են երկարաժամկետ պայմանագիր կնքել, որը նախատեսված է 5 տարվա համար:

Կուրզավան լոնդոնյան ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ-ի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Լիգա 1-ի 14 հանդիպումներին՝ աչքի ընկնելով գոլով և արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments