Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա ակումբից՝ չնայած «կապտանռնագույնների» ղեկավարության տարաձայնություններին:

«Նման բան պատահում է մեծ ակումբներում։ Գուցե ամենատխուրն այն է, որ այդ մասին գրում է մամուլը։ Շատ ավելի լավ կլիներ աշխատել ավելի հանգիստ միջավայրում, սակայն նման բաներ լինում են ։

Չեմ կարծում, որ տեղի ունեցածը կստիպի Լիոնել Մեսսիին մտածել հեռանալու մասին։ Վստահ եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում», – մարզիչի խոսքը մեջբերում է «TV3»-ը։

Facebook Comments