«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող 42-ամյա դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնի հետագա կարիերայի մասին:

«Բուֆֆոնը ցանկանում է խաղալ մինչև 50 տարեկան։ Կարծում եմ ՝ նա կարող է ևս երկու-երեք մրցաշրջան բարձր մակարդակով հանդես գալ։ Հաշվի առնելով, որ այժմ թիմում նա պահեստային դարպասապահ է», – Տոտիի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն

Բուֆֆոնը «ծեր սինյորայի» կազմում հանդես է գալիս 2001թ-ից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա ամառը, սակայն «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Բուֆֆոնին։

Facebook Comments