Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի մասին:

«Յուվենտուսում» իր առաջին մրցաշրջանի ընթացքում Սարրին հաճախ է քննադատության ենթարկվում իր խաղաոճի պատճառով։ Կարծում եմ, որ Սարրին թոփ մարզիչ է։ Իհարկե, նա ամեն կերպ փորձում է թիմին փոխանցել իր գաղափարները։ Հնարավոր է, որ դրանք ավելի շատ են, քան սպասվում էր, ուստի դա կարող է խանգարել խաղին։ Բայց Սարրիի հատկանիշները կասկածի ենթակա չեն», – «Sport Mediaset»-ին տված հարցազրույցում պատմել է Կանավարոն։

Ֆաբիո Կանավարոն ներկայումս չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզիչն է:

Facebook Comments