«Տորինոյի» և Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրեա Բելոտտին կարող է հեռանալ իտալական առաջնությունից և տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, այդ մասին հաղորդում է «Tuttosport»-ը:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ռմբարկուին ցանկանում է ձեռք բերել Կարլո Անչելոտին, որն այժմ զբաղեցնում է «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Էվերտոնի» հետ Բելոտտիի տրանսֆերի համար պատրաստ են մրցակցել «Մանչեսթեր Յունայթեդը», «Նապոլին», «Միլանը» և «Ֆիորենտինան»։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրում ամրագրված է հրաժարագին, որը կազմում է՝ 100 միլիոն եվրո։ Միայն այդ գումարը վճարելու դեպքում «Տորինոն» բաց կթողնի իր առաջատարին։

2019/20 մրցաշրջանում Բելոտտին մասնակցել է Ա Սերիայի 23 հանդիպման, խփել է 9 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Facebook Comments