Իտալական «Յուվենտուսի» նախագահը և թիմի լեգենդար ֆուտբոլիստ՝ Ջանլուիջջի Բուֆֆոնը համաձայնության են եկել նոր պայմանագիր կնքելու հարցում, այս մասին հայտնում է «Football-Italia»-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել երկարաձգել պայմանագիրը մինչև 2021թ-ը։ Պաշտոնապես պայմանագիրը կերկարաձգվի, երբ Իտալիայում իրավիճակը կայունանա։

42-ամյա դարպասապահը հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում 2001 թ-ից։ Բուֆֆոնը մեկ մրցաշրջան(2017/18) անցկացրել է «ՊՍԺ»-ում այնուհետև վերադարձել է «Յուվենտուս»։ Բուֆֆոնի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Facebook Comments