2003/04թ․ ֆանտաստիկ մրցաշրջանից հետո, երբ Մոուրինյոն «Պորտուի» հետ նվաճեց ամբողջ Եվրոպան՝ տիրանալով Չեմպիոնների Լիգայի գավաթին և Պորտուգալիայի չեմպիոն հռաչկվելով, պորտուգալացի տաղանդավոր մարզիչի ծառայություններով հետաքրքված էին մի շարք գրանդ ակումբներ, այս մասին հայտնում է «ESPN»-ը։

2004թ․ Ժոզե Մոուրինյոն պետք է գլխավորեր «Լիվերպուլը» և մոտ էր նրանց հետ պայմանագիր կնքելուն, բայց «Չելսիում» հայտնվեց՝ Ռոման Աբրամովիչի շնորհիվ։ Ռոման Աբրամովիչը մտավ պայքարի մեջ և կարողացավ Մոուրինյոին խլել և բերել իր ակումբ։

«Մոուրինյոն պետք է տեղափոխվեր «Լիվերպուլ»։ Ռիկ Պարրին պատասխանատու էր տրանսֆերների համար և նրանք ունեին համաձայնություն Մոուրինյոի հետ։ Նրանք մեզ խնդրեցին սպասել 15օր, որովհետև Ժերար Ուլյեն դեռ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն էր»,- ասել է Խորխե Բայդեկը(Ժոզե Մոուրինյոի խորհրդատուն):

Այդ ժամանակ Ժորժե Մենդեշը(Մոուրինյոի գործակալը), առաջարկ էր ստացել «Չելսիից»։ Նրանք առաջարկում էին ավելի շատ գումար, քան «Լիվերպուլը»։ Այդ պատճառով Ժոզեն մերժեց «Լիվերպուլին» և տեղափոխվեց «Չելսի», որոնց հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճեց։

Facebook Comments