Հայաստանի հավաքականի և արգենտինական «Ուրականայի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հարցազրույց է տվել «TuttoMercatoWeb»-ին։

Ինչպես հայտնի է Բալեկյանի ծառայություններով հետաքրքված է «Միլանը» և ֆուտբոլիստը անձամբ հաստատել է այս տեղեկությունը։

– Կորոնավիրուսը և մեկուսացումը. ինչպե՞ս է գործերը Արգենտինայում

«Մենք մեկուսացման մեջ էինք մոտ 25օր։ Դեռ հայտնի չէ, թե երբ իրավիճակը կկարգավորվի։ Այժմ ես մարզվում եմ տանը»։

– Անհամբեր սպասու՞մ ես տրանսֆերային պատուհանին, «Միլանը» հետաքրքրված է քո ծառայություններով

«Լավ կլիներ։ Ես ուրախ եմ, որ դուք դրա մասին եք խոսում, կտեսնենք։ Ես կցանկանայի խաղալ Եվրոպայում։ «Միլանը» հզոր ակումբ է, որտեղ խաղացել են հզոր ֆուտբոլիստներ, որոնցից մեկը՝ Իբրահիմովիչն է։ Միևնույն ժամանակ ես մտածում եմ «Ուրականայի» մասին։ Ես ամպերով չեմ թռչում»։

– Խավիեր Պաստորեն մեծացել է Ուկրաինայում, այնուհետև լավ է հանդես եկել Իտալիայում՝ «Պալերմոյում»

«Նա կարևոր ֆուտբոլիստ է, պայքարելու վառ օրինակ»։

-Ի՞նչ կասես Ա Սերիայում հանդես գալու մասին

«Ա Սերիայում» հանդես գալը երազանք է, կցանկանայի խաղայի Իբրայի հետ»։

– Ձեր կարծիքով ո՞ր ֆուտբոլային թիմն է լավագույնը Ա Սերիայում

«Ամբողջ պատմությամբ «Միլանը», բայց ինձ դուր է գալիս նաև «Ինտերի» և «Յուվենտուսի» խաղը։ Ես նաև շատ եմ դիտում անգլիական ֆուտբոլ»։

-Որո՞նք են քո հիմնական որակները

«Արգաությունը, որը բնորոշ է անգլիական ֆուտբոլին։ Վատ չէր լինի եթե ես տեղափոխվեի Ա Սերիա, դեռ ես ամպերով չեմ թռչում»։

Facebook Comments