Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման չի բացառում, որ կարիերան ավարտի «Օլիմպիկ Լիոնում»։

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար «Լիոնին»։ Վերադառնա՞լ այնտեղ։ Հիմա լավ պահ չէ, ես ուզում եմ «Ռեալի» հետ պատմություն կերտել նաև ապագայում՝ աշխարհի լավագույն ակումբում։

Ի՞նչ կլինի հետո։ Ոչ ոք չգիտի, ինչու ոչ, հնարավոր է ես կարիերաս ավարտեմ «Լիոնում», — Բենզեմայի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալ» էր տեղափոխվել «Լիոնից» 2009թ․ և մինչ օրս հեղինակել է 241 գոլ մադրիդյան ակումբում։

Facebook Comments