«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը քիչ հավանականություն կա, որ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտափոխվել է, այն բանից հետո, երբ իմացել է Քեյնի դիմաց թե ինչ գումար պետք է վճարել։ «Տոտենհեմը» ցանկանում է Քեյնի դիմաց ստանալ 228 միլիոն եվրո, բայց այդ գումարը «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող վճարել մի ֆուտբոլիստի համար։

Աղբյուրը նաև հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հետաքրքրությունը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ջեյդոն Սանչոյին, ով թիմի գլխավոր նպատակներից է։

Facebook Comments