Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ Ռոնալդուն կարող էր «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Բարսելոնա»։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ դժվար բանակցություններ ընթացան։ «Մանկունյացիները» չէին ուզում կորցնել Ռոնալդուին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը ուզում էր տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Ֆերգյուսոնը դեմ էր այս տրանսֆերին, նրան դուր չէր գալիս «Ռեալը», նա Ռոնալդուին առաջարկեց «Բարսելոնային»։ «Կապտանռնագույները» այս շանսից հիացած էին, բայց Ռոնալդուն հասկացնել տվեց, որ ուզում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», – ասել է Կալդերոնը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018թ-ին։

Facebook Comments