«Marca»-ի համաձայն` կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իսպանական գրանդից:

Աղբյուրը պնդում է, որ 29-ամյա հարձակվողը չի անհանգստանում այն լուրերի պատճառով, որոնց համաձայն «կապտանռնագույնները» ցանկանում են ձեռք բերել Նեյմարին և Լաուտարո Մարտինեսին: «Կամպ Նոու» տեղափոխության դեպքում Գրիզմանը պատրաստ է թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար մրցել նորեկների հետ:

2019/20 մրցաշրջանում Անտուանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 26 հանդիպման ՝ իր հաշվին գրանցելով 8 գոլ և 5 գոլային փոխանցում:

Facebook Comments