«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հաջորդ մրցաշրջանում ևս մնալ ակումբում, հայտնում է «Corriere dello Sport»-ը։

Իբրահիմովիչը գոհ է ակումբում իր կարգավիճակից, բայց ուզում է «Միլանի» ղեկավարությունից երաշխավորում ստանա, որ ակումբը կազմը կուժեղացնի։

Աղբյուրի համաձայն՝ 38-ամյա ֆուտբոլիստը չի հեռանա «Միլանից», եթե կազմը ուժեղացվի և կարողանան պայքարել Չեմպիոնների Լիգայում հայտնվելու համար։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վերադարձել էր «Միլան» հունվարին։ Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 10 հանդիպման, դարձել է 4 գոլի և 1գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments