Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Լիոնել Մեսսին, թե Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մեսսին իր խաղամակարդակով եզակի է։ Անհնար է, որ ինչ-որ մեկը հասնի իր խաղամակարդակին։ Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին մի փոքր զիջում է։

Նրանք որոշակի նմանություններ ունեն, ու նրանք երկուսն էլ խաղում են նույն ժամանակաշրջանում։ Մեսսին, սակայն, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է «Goal»-ը։ Դևիդ Բեքհեմը կարիերան ավարտել է 2013 թվականին։ Ներկայումս նա գլխավորում է ներդրողների խումբը, որին պատկանում է «Ինտեր Մայամին»։ 2020թ. թիմը սկսեց ելույթները ՄԼՍ-ում։

Facebook Comments