Ռոբերտո Մանչինիի կարծիքով ՝ Իտալիայի հավաքականն այժմ մոտ է 1968 թվականի հաջողությունը կրկնելու և Եվրոպայի առաջնությունը կրկին հաղթելու համար:
«Իր խաղով Իտալիայի հավաքականը դարձյալ արժանի է երկրպագուների սիրուն։ Հուսով եմ, որ պարտադրված դադարի ընթացքում մենք չենք կորցնի այն մակարդակը, որին հասել ենք: Ավելին, մենք կփորձենք առավելագույնս օգտագործել մեզ տրամադրված լրացուցիչ տարին նախապատրաստվելու համար։ Մեր առջև ամեն դեպքում մեկ խնդիր է լինելու՝ կրկնել 1968 թվականի հաջողությունը և հաղթել Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Ռոբերտո Մանչինին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրո-2020-ը տեղափոխվել է 2021 թվականի ամառ:
Facebook Comments