«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ, այդ մասին հայտնում է «Sunday Mirror»-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը դիտարկում է 29-ամյա իսպանացուն, որպես Օբամեյանգին և Լակազետտին փոխարինող, եթե նրանցից մեկը լքի ակումբը։ «Արսենալի» ներկայացուցիչները արդեն առաջարկ են կատարել Ռոդրիգոյի տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Վալենսիայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում։

Ռոդրիգոյի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 20202թ-ը։

Евро-Футбол: https://www.euro-football.ru/article/31/1004360120_arsenal_interesuetsya_napadayuschim_valensii_rodrigo#ixzz6K3Tietnw

Facebook Comments