«Ինտերը» փոխարինող է գտել Լաուտարո Մարտինեսին, ով հնարավոր է հեռանա թիմից և տեղափոխվի «Բարսելոնա»։ «Ինտերի» թիրախում է հայտնվել «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Կինը, այս մասին հայտնում է «Tuttоsport»-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» Մոյզե Կինին տեսնում է, որպես Լաուտարո Մարտինեսին փոխարինող։ Լաուտարոյին շատ են կապում «Բարսելոնայի» հետ և տեղափոխությունը անակնկալ չի լինի։ Հայտնի է, որ «Ինտերը» իր աստղային ֆուտբոլիստից կբաժանվի միայն, եթե վճարվի հրաժարագինը, որը կազմում է՝ 111մլն եվրո։

Նշենք, որ ավելի վաղ Կինը հանդես է եկել «Յուվենտուսում» և հանդիսանում է թուրինյան ակումբի սան։

Facebook Comments